Ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքների դեպի Ռուսաստան և ռուսական հացահատիկային մշակաբույսերի դեպի Ադրբեջան արտահանման ծավալների մեծացումը լուրջ դերակատարում ունի երկու երկրների միջև առևտրի ծավալների մեծացման գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով պատրաստվում է մի քանի օր անց մեկնել Բաքու, որտեղ հանդիպելու է Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Պուտինի խոսքերով, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններև ռազմավարան բնույթ են կրում և զարգանում են ինչպես նախագահների, այնպես էլ կառավարությունների և խորհրդարանների շփումների միջոցով:
Ռուսաստանի նախագահը նաև հիշեցրել է, որ համաշխարհային տնտեսության համար այս վատ օրերին Ադրբեջանը Բելոռուսից, Ղազախստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից հետո Ռուսաստանի արտաքին առևտրի հարցում հինգերորդ երկիրն է նախկին ԽՍՀՄ անդամ երկրների շարքում: