Ամերիկյան Ֆլորիդայի նահանգի Բեթուն Քուքմանի համալսարանի հանրակացարանում հրաձգության հետևանքով երեք ուսանող է վիրավորվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդում է ABC News-ը, փոխանցում է gazeta.ru-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին: Հայտնի է, որ նրանցից մեկը այդ համալսարանի ուսանող է: