Հասարակություն 

ԱՄՆ-ում նոր ահաբեկչությունների իրական վտանգ կա. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկրում նոր ահաբեկչությունների լուրջ վտանգ կա, հայտնում է Reuters-ը:

«Ահաբեկիչները գիտեն, թե ինչ ազդեցություն են ունենում մարտական զենքերով կատարված հարձակումները: Դրա համար էլ կա իրական վտանգ, որ նման հարձակումներ կրկին կլինեն»,-ասել է Օբաման:

Նրա խոսքերով, ամերիկյան հատուկ ծառայությունները պետք է լուրջ աշխատանք կատարեն ԻՊ-ի ընդհատակյա անդամներին հայտնաբերելու համար. «ԻՊ-ի ցանցերն առավել ակտիվ են Եվրոպայում, սակայն մենք հասկանում ենք, որ հնարավոր է կան որոշ ցանցեր, որոնք կարող են ակտիվանալ ԱՄՆ-ում»:

Նույն շարքից