ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պատրաստվում մոտական օրերին ժամանել ղարաբաղյան հակամարտության գոտի: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԱՊԱ գործակալությունը, մեջբերելով ամերիկացի դիվանագետի խոսքերը գրում է, որ համանախագահներն ակտիվորեն աշխատում են կողմերի հետ, որպեսզի կազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: