Քաղաքական 

Թուրք-ամերիկյան հարաբերությունները մազից են կախված

Ամերիկյան իշխանությունները չեն պատրաստվում Թուրքիային արտահանձնել Ֆաթուլահ Գյուլենին, ում Անկարան մեղադրում է երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին և հավելելով, որ տարբեր ֆորմատներով զրույցների ժամանակ թուրքական կողմին այդպես էլ չի հաջողվում համոզել ամերիկացիներին գնալ այդ քայլին:

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ որքան Թուրքիայի նախագահը և վարչապետը Գյուլենին մեղադրում են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, այդքան ավելի քիչ հավանական է դառնում վերջինիս արտահանձնումը, քանի որ ավելի է հիմնավորվում այն տեսակետը, որ Գյուլենի նկատմամբ դատն արդար չի լինելու:

Պարբերականը նաև հավելում է, որ վերոնշյալ հարցում բանակցությունները դեռ շարունակվում են և վերջնական որոշումը դեռ չի կայացվել:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները տարբեր մակարդակներով ոչ մեկ անգամ են հայտարարել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատանալու են, եթե ամերիկյան կողմը չկատարի թուրքական կողմի պահանջը:

Նույն շարքից