Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Անկարայում Նազարբաևը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և տեղի են ունենալու նաև բանակցություններ ընդլայնված կազմով: