Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 7-ին` ժամը 20:00-ին, «Կասկադ-Գաֆեսճյան արվեստի կենտրոն հիմնադրամի» տարածքում տեղի կունենա երգչախմբային արվեստի երեկո: Առաջին անգամ մեկ համերգով Ֆրանսիայի Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախումբը Երևանյան հանդիսատեսին կներկայանա «Քեզ Երևան» խորագիրը կրող բազմաժանր երաժշտական ներկապնակով:
«Կասկադ-Գաֆեսճյան արվեստի կենտրոն հիմնադրամի» տարածքում տեղի կունենա երգչախմբային արվեստի երեկո