Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը քննադատել է իր թուրք գործընկերոջ Մևլյութ Չավուշօղլուի խոսքերը և կոչ է արել թուրքական իշխանություններին իջեցնել տոնը, որով վերջիններս խոսում են ավստրիական կողմի հետ: Իր ասելիքը Քուրցը հրապարակել է թվիթերում:
«Թուրքիան իր տանը պետք է իջեցնի տոնը և չափավորի գործողությունները: Զսպվածության կոչ եմ անում թուրք նախարարին և կտրուկ հերքում եմ նրա քննադատությունը»,-գրել է նա:
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը առաջարկել էր դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները այդ երկրի ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ, ինչին ի պատասխան ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը Քերնին աջ ծայրահեղական էր անվանել: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Վիեննան անվանել էր ծայրահեղական նացիոնալիզմի մայրաքաղաքական: