ԱՄՆ-ում հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգի ժամանակ ցանկապատի ընկնելու արդյունքում տասնյակ մարդիկ են տուժել, այս մասին հայտնում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Կամդեն քաղաքում:
Տեղի իշխանությունների տեղեկություններով, տուժել է 42 հանդիսատես:
Միջադեպի պահին ելույթ է ունեցել ոչ թե Սնուփ Դոգը, այլ նրա ընկերը՝ ռեփեր Ուիզ Խալիֆան: