Հասարակություն 

Ռուսաստանում ավտովթարից մահացել է հայազգի մարզիկ Հովհաննես Աբգարյանը

Իվանովո-Ռոդնիկի ավտոճանապարհին՝ Մալինկի գյուղի մոտ, Toyota Camry և ՎԱԶ-2110 մակնիշի ավտոմեքենաների ճակատային բախման արդյունքում մահացել է Ռուսաստանում բնակվող հայազգի հայտն մարզիկ  Հովհաննես Աբգարյանը: Ռուսաստանի կուդոյի առաջնությունների մրցանակակիր, սև գոտի Հովհաննեսը եղել է ռուսաստանցի գործարար Թելման Ֆերոյանի որդու՝ Ռուսլանի մեքենայում, երբ վթարը տեղի է ունեցել:

Ականատեսները պատմում են, որ ողբերգական վթարի մեղավորը Լադա-ի վարորդն է, ով, դուրս գալով հանդիպակաց գիծ, բախվել է մեծ արագությամբ սլացող Toyota Camry-ին:

Վթարի մասնակից  5 անդամներից 4-ը մահացել են, ողջ է մնացել միայն Ռուսլան Ֆերոյանը, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նույն շարքից