Ռուսաստանցիները ուշադիր հետևում են Թուրքիայի հետ Ռուաստանի հարաբերությունների կարգարավորմանը, սակայն դեմ են այդ հարցում շտապելուն, չեն վստահում Անկարային և քննադատում են թուրքական իշխանություններին: Այս մասին են վկայում ВЦИОМ-ի կողմից կազմակերպած հարցման արդյունքները, որոնց մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
Հարցվածների ավելի քան 50 տոկոսը բացասական են վերաբերում թուրքական իշխանություններին, 24 տոկոսը չեն վստահում վերջիններիս, թուրքերից հիասթափված է ռուսաստանցիների 14 տոկոսը, իսկ 12 տոկոսը քննադատում է:
Ինչ վերաբերում է Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին, ապա ռուսաստանիցների 19 տոկոսը կարծում են, որ դա կազմակերպել են զինվորականները, 17 տոկոսի կարծիքով, դրա ետևում կանգնած են արևմտյան ուժերը, 12 տոկոսը վստահ են, որ հենց երկրի իշխանություններն են կազմակերպել ամեն ինչ, մնացածը դժվարացել են պատասխանել:
Հարցվածների 67 տոկոսը կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը չեզոքություն պետք է պահպանի, 14 տոկոսը կարծում են, որ պետք է աջակցել Էրդողանին, իսկ ընդդիմությանը համակրում են 3 տոկոսը:
Ռուսաստանցիների 36 տոկոսի կարծիքով ռուսական կողմը պետք է հրաժարվի Թուրքիային ներկայացրած պահանջների մի մասից հանուն հարաբերությունների վերականգնման, 39 տոկոսի կարծիքով ճնշումը թուրքական իշխանությունների վրա ավելի պետք է ուժեղացնել, իսկ յուրաքանչյուր 4-րդն ասել է, որ չգիտի, թե ինչպես պետք է վարվել: