Քաղաքական 

Էրդողանը կրկին հայտարարել է, որ վերականգնելու է մահապատիժը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ կվերադարձնի մահապատիժը, եթե նման որոշում կայացնի երկրի խորհրդարանը, այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Ստամբուլում կայացած բազմահազարանոց ցույցի ժամանակ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին, որոնք աջակցություն ցուցաբերեցին երկրի նախագահին հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ:

«Եթե խորհրդարանը հաստատի մահապատիժը, ես կկայացնեմ այդ որոշումը: Եթե ժողովուրդն ուզում է, որ երկրում մահապատիժ լինի, քաղաքական կուսակցությունները կանեն դա»- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ մահապատիժը գործում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում և շատ այլ երկրներում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատիժը չեղյալ համարվեց 2004 թվականից, երբ Եվրամիությունը պահանջեց անել դա՝ որպես պայման ԵՄ-ին անդամակցելու համար:

Նույն շարքից