Հասարակություն 

Վթար Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհին /փոփոխված/

Օգոստոսի 8-ին, ժամը 00.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2106 » մակնիշի և «ЗИЛ» մակնիշի ավտոմեքենանները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1960 թ. ծնված  Ս. Ն.-ը և 1969 թ.ծնված  Ս. Գ.-ը տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ, իսկ 1969 թ. ծնված  Ա. Կ.-ը՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նույն շարքից