Քաղաքական 

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը որոշել են զարգացնել համագործակցությունը տուրիզմի և բիզնեսի ոլորտներում

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են զարգացնել եռակողմ համագործակցության ֆորմատն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսը, մշակույթը և տուրիզմը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կողմերն աշխատելու են  հավասար և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ, կուժեղացնեն և կընդլայնեն  երկխոսությունը մի շար ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասված է դեկլարացիայի նախագծում, որը պետք է հաստատվի այսօր Բաքվում կայանալիք Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպման ժամանակ:

Կողմերը նաև խոսելու են երեք երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման կարևորության մասին:

Նույն շարքից