Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ֆորմատի հանդիպումները կարող են պարբերական բնույթ կրել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Աինը:
«Կարծում եմ, որ այսպիսի հանդիպումներ ապագայում էլ են լինելու: Հնարավոր է՝ ոչ նախագահների մակարդակով, այլ՝ նախարարների: Իսկ ինչ վերաբերում է նախագահների մակարդակով եռակողմ հանդիպումներին, ապա դրանք երևի թե կլինեն տարվա մեջ մեկ անգամ»,-ասել է իրանցի դիվանագետը:
Դեսպանը նաև նշել է, որ այսօրվա հանդիպումը շատ կարևոր է՝ հավելելով, որ երեք երկրների հարաբերություններում նոր գործընթաց է սկսվում. «Նախկինում այսպիսի հանդպումներ տեղի չեն ունեցել, դրա համար էլ տարածաշրջանի երկրները, ինչպես նաև շատ այլ երկրներ ուշադիր հետևում են իրադարձություններին»: