Ռուսաստանը ձգտելու է այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հարցում գտնեն փոխզիջումային տարբերակ, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: Այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դուք հիշեցրեցիք Ղարաբաղի մասին: Դա իրոք խնդիր է, որը մեզ հասել է խորհրդային անցյալից: Գիտեմ, թե սա որքան սուր հարց է Ադրբեջանի և Հայաստանի համար: Մենք ձգտելու ենք հասնել այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն որոշում, որը կլինի փոխզիջումային և ընդունելի կողմերի համար»,-ասել է Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը հավելել է, որ չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, հաղթելու են երկու երկրների ժողովուրդները և երկու երկրներն ել կզգան, որ լուծել են այդ կարևոր խնդիրը, իսկ լուծումը բխում է ապագա սերունդների շահերից: