Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին ապօրինի ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է:
Նա ունի երիկամների խնդիր, և մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Խնդրում ենք բոլորիդ միջամտել, որպեսզի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվի, և նա ազատ արձակվի, որպեսզի Դավիթը, մինչ դատական վարույթը սկսելը, կարողանա համապատասխան բժշկական հետազոտություն անցնել և պատշաճ բուժում ստանալ:
Փաստաբանի դիմումները մերժվել են:
Խնդրում ենք Ձեզ, որպեսզի դուք այս գործում Ձեր մասնակցությունն ու միջամտությունն ունենաք: Տեղեկացնում ենք, որ Դավիթ Սանասարյանը հուլիսի 30-ի ապօրինի ձերբակալումից մինչ օրս որևէ բժշկական զննություն չի անցել:
Ձեզ դիմում է «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը` մոտ 3000 անդամներով, որը շուտով Դավիթի գործի բոլոր մանրամասները կուղարկի 4 միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններ: Իսկ մինչ այդ խնդրում ենք Ձեր մասնակցությունն ու ներդրումն ունենալ այս գործում:
Խնդրում ենք կարդալ ստորև բերված կարևոր ինֆորմացիան` Միջազգային օրենքը և Ժնևում գործող միջազգային փաստաբանի տեսակետը Դավիթ Սանասարյանի ապօրինի կալանքի մասին` «Մինչդատական կալանքը պետք է դիտարկել որպես վերջին միջոց: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) հոդված 9(3)-ում, որին Հայաստանը մաս է կազմում, նշված է, որ «չպետք է համընդհանուր կանոն լինի այն, որ դատավարությանը սպասելիս անձին պետք է կալանավորվել:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հստակորեն նշում է, որ պետք է կիրառել գրավի մեթոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ կա հավանականություն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, կամ կա ռիսկ ապացույցները ոչնչացնելու կամ ազդեցություն ունենալու վկաների վրա»:
Հաշվի առնելով այն աննշան ու ոչ վտանգավոր բնույթի միջադեպը, որն անհիմն է ձերբակալության համար, պարոն Սանասարյանը պետք է ազատ արձակվի մինչև գործի քննությունը: Հաշվի առնելով, որ պ-ն Սանասարյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, նրան անհրաժեշտ է անհապաղ բժշկական հետազոտություն և համապատասխան բուժում:
Պ-ն Սանասարյանի երկամսյա կալանավորումը միջազգային չափանիշներով պարտադրված լուրջ սահմանափակում է, լիովին անհիմն և անհամաչափ գործողություն` հաշվի առնելով իրական ռիսկի բացակայությունն այս գործի քննության համար: Պ-ն Սանասարյանը քաղաքական ընդդիմադիր խմբի անդամ է` իր խաղաղ քաղաքական համոզմունքներով: Որպես Ավագանու անդամ, լինելով համայնքի անբաժան մաս, պ-ն Սանասարյանն ունի նաև հանրային կարևոր պարտականություններ:
Նրա նկատմամբ պարտադրված խափանման միջոցը նախատեսում է միջամտություն` ի պաշտպանություն նրա իրավունքի` մտքի, արտահայտման և գործունեության ազատության, ինչպես նշված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրում (ՔՔԻՄԴ)