Քաղաքական 

Պուտինը ցանկանում է դիվերսիֆիկացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները

Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են լուծել երկու երկրների միջև առջտևրաշրջանառության ծավալների կրճատման խնդիրը: Այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ճիշտ ժամանակն է, որ մենք այսօր խոսենք առևտրաշրջանառութան ծավալների մասին և այն մասին, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը»,-ասել է Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

Պուտինի խոսքերով, այսօր ստեղծվել է լավ բազա գոյություն ունեցող խնդիրը լուծելու համար՝ հավելելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ են ձեռք բերել, ինչը կարևոր է հարաբերությունները դիվերսիֆիկացնելու համար:

Նույն շարքից