Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում անձամբ լուրջ մասնակցություն ունենալու համար:
«Ցանկանում եմ հատուկ նշել Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ գործընթացում լուրջ մասնակցություն ունենալու համար»,-ասել է Ալիևը՝ դիմելով Պուտինին:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների պարբերական հանդիպումները նոր թափ են հաղորդում երկու երկրների հարաբերություններին, որոնք ռազմավարական բնույթ են կրում: