Բաքվում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-իրանական հարաբերություններում առաջընթաց կա՝ հավելելով, որ կողմերը լուրջ աշխատանք են կատարել երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար. «Մեր բարեկամական հարաբերություններն ամրապնդվում են: Դա վերաբերում է ինչպես տնտեսական հարաբերություններին, այնպես էլ քաղաքական շփումներին և այլն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ պետք է շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով կազմակերպել է Բաքվի հանդիպումները՝ հնավարովություն տալով նախագահներին խոսել եռակողմ ֆորմատի և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
Իր հերթին Իրանի նախագահը նշել է, որ ուրախ է Պուտինի հետ հանդիպման համար և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեավարին իրանական միջուկային համաձայնագրի ստորագրմանը մասնակցելու համար. «Մենք երբեք չենք մոռանա Ձեր ներդրումը այդ համաձայնագիրն իրականություն դարձնելու գործում»: