Հասարակություն 

«Ծիխարի» քննության արդյունքներով հաղթել է Հովիկ Աբրահամյանի եղբոր հարսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին անգամ նման քննություն անցկացվել էր Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ, և լրագրողները կարող էին առցանց հետևել քննություններին։ Իսկ, ահա, այժմ արդարադատության նախարարությունը «ծիխարի» քննություն է արել, բավարարվելով միայն օգոստոսի 3-ին մի հաղորդագրություն տարածելով, որտեղ ներկայացված է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկը։ Եվ, ահա, ցանկի առաջին՝ պատվավոր հորիզոնականում Դիանա Աբրահամյանն է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի հարսը։ Ասում են՝ առաջին փուլը հաղթահարած մյուս անձինք ևս պատահական մարդիկ չեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից