«Հրապարակ» թերթը գրուոմ է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում բավականին թեժ պայքար է լինելու Վարդենիս քաղաքում։ Եթե մինչ այժմ միայն գործող քաղաքապետն Էր հայտարարել իր առաջադրման մասին, ապա այս օրերին վարդենիսցիների շրջանում ակտիվորեն որպես թեկնածու շրջանառվում Է նաև Արման Արշակյանի անունը։ Նա «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է և Վարդենիսի տարածաշրջանի ղեկավարը։ Ինչպես նաև ղեկավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Վարդենիսի տեղամասը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում