«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է երկրից` արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար: Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի նա, որի պատճառով ոչ միայն հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, այլև անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց:
Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գևորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե երբ կվերադառնա, պարզ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում