Հասարակություն 

Վիրավորներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահող ծանր մնալ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսյան իրադարձությունների հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված բազմաթիվ անձանցից երեկվա դրությամբ շարունակում է ստացիոնար բուժում ստանալ 9 տուժած։ Կայուն կամ ծայրահեղ ծանր է գնահատվում նրանցից երկուսի վիճակը։ Այս տեղեկությունը փոխանցեցին առողջապահության նախարարությունից։ Այստեղից նաև ասացին, որ նրանցից մեկը ոստիկան է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիգի անհրաժեշտություն էր զգացվում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը «Սասնա ծռեր» խմբի անդամ է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից