ԱՄՆ-ը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերույունները չի դիտարկում որպես խաղ, որտեղ կողմերից մեկը անպայման հաղթելու է, մյուսը՝ պարտվելու: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներակայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
Խոսելով մասնավորապես Թուրքիայի մասին՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ում ԱՄՆի դաշնակիցն է և ընկերը:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սա առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժը ոչնչացրեց ռուսական ինքնաթիռը: