Քաղաքական 

Շթայնմայերը բացառել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նոր ռազմական դաշինք կստեղծեն

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը  բացառել, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են նոր ռազմական դաշինք ստեղծել, այս մասին գրում է Bild-ը:

«Լավ է, որ անցած տարի թուրքական կործանիչների կողմից ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո կողմերը կարգավորում են հարաբերությունները: Սակայն միևնույն ժամանակ ես չեմ կարծում, թե  այդ երկրների միջև հարաբերություններն այնքան մտերիմ կլինեն, որ նրանք նոր ռազմական դաշինք կստեղծեն  որպես այլընտրանք ՆԱՏՕ-ին: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է և պետք է այդպիսինն էլ մնա»,-ասել է գերմանացի նախարարը Bild-ի հետ զրույցում:

Նույն շարքից