Սիրիայի հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի և տարածաշրջանի պետությունների: Այս մասին Bild պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Մենք պատրանքներ չունենք Սիրիայում Ռուսաստանի դերակատարման մասով: Սիրիայում քաղաքացիական պատերազմը հնարավոր չէ հաղթահարել առանց Մոսկվայի, ինչպես նաև առանց Իրաքի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի»,-ասել է նա: