Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար Պետերբուրգ է ուղևորվել մեծ պատվիրակությամբ, որի կազմում է նաև թուրքական հետախուզության ղեկավարը, այս մասին գրում է Cumhuriyet թերթը:
Նշվում է, որ էրդողանի հետ Ռուսաստան են մեկնել նախագահի խորհրդարական, ԱԳ նախարար, տուրիզմի և մշակույթի նախարար, էկոնոմիկայի նախարարը, էներգետիկայի նախարարը և այլն:
Իսկ անակնկալը հենց թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի՝ պատվիրակության կազմում լինելն է, ինչն անհասկանալի է շատերի համար: