Օգոստոսի 9-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի թիվ 1/10 տան ամառանոցային խոհանոցում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.28-ին, մարվել՝ 10.38-ին: Ամբողջությամբ այրվել է տան բակում գտնվող խոհանոցային հատվածը (30 քմ):