Հասարակություն Միջազգային 

ՄԱԿ-ը կընդլայնի Ուկրաինային հատկացվելիք հումանիտար օգնության ծավալը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրի ծավալը Ուկրաինայի համար կմեծանա մեկուկես անգամ` 189-ից հասնելով 316 մլն դոլարի:

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական ծրագրերի համակարգման  վարչության զեկույցում, որը հրապարակվել է փետրվարի 23-ին:

Փաստաթղթում նշվում է, որ հումանիտար իրավիճակն Ուկրաինայում  զգալիորեն վատթարացել է: Վերջին տվյալներով` մեկ միլիոնից ավել մարդ ստիպված է եղել լքել հայրենի բնակավայրերը` փրկվելով երկրի արևելքում մարտական գործողություններից: Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններում, չնայած ուժի մեջ մտած հրադադարին, շարունակվում են կրակոցներ հնչել:

ՄԱԿ-ի փորձագետները նմանօրինակ բարդ իրավիճակ են գրանցել հակամարտության ողջ տարածքում: Հատկապես բար իրավիճակում են գտնվում Դոնեցկի օդանավակայանի շրջակայքում բնակվող մարդիկ: Նրանք արդեն 2 ամիս է, ինչ զրկված են ջրից և էլեկտրաէներգիայից, մարդիկ ստիպված են ջուր վերցնել ջրափոսերից ու խողովակներից:

 

Նույն շարքից