Քաղաքական 

Պուտինին ուղարկված Էրդողանի նամակում օգտագործվել է «извините» բառը

Թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռը ոչնչացնելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակում օգտագործվել է ռուսերեն «извините» բառը: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին: Ավելի վաղ մի շարք արևմտյան և այլ ԶԼՄ-ներ գրել էին, որ բառը, որն օգատգործել է Էրդողանը, այնքան էլ չի կարելի է ընկալել որպես ներողություն:

Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ մայիսին և հունիսի սկզբներին Մոսկվայի և Անկարայի ներկայացուցիչները մի քանի անգամ համաձայնեցրել են նամակի բովանդակությունը և ձևը, որն ուղարկվելու էր Պուտինին:

Թերթը հավելում է, որ ի վերջո կողմերը կանգ են առել «извините» բառի վրա, որն ավելի խիստ է, քան՝ «сожалеем» բառը (sorrу), սակայն ավելի մեղմ է, քան՝ «просьба о прощении» (apology):

Նույն շարքից