Քաղաքական 

Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի զանգը շատ է ուրախացրել իրեն

Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրեն շատ է ուրախացրել վերջինիս զանգը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Դրանից րոպեներ առաջ Պուտինը հայտնել էր, որ առաջիններից մեկն է զանգահարել Էրդողանին հուլիսի 15-ի դեպքերից հետո՝ հայտնելով իր աջակցությունը և դատապարտելով հակասահմանադրական գործողությունները:

Բանակցությունների մեկնարկին Էրդողնաը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման համար՝ նշելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները աստիճանաբար կարգավորվում են, իսկ Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը կօգնի լուծել տարածաշրջանի շատ խնդիրներ:

Հավելենք, որ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Նույն շարքից