Քաղաքական 

Ով է Ջավիդ Չագլարը, ով որոշիչ դերակատարում է ունեցել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործում լուրջ դերակատարում է ունեցել ազգությամբ թուրք գործարար Ջավիդ Չագլարը, այս մասին հայտնում է The Hürriyet Daily News-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինին:

Բացի վերոնշյալ մարդուց ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստել են նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլուս Աքարը:

Պարբերականը գրում է, որ ապրիլի վերջին Աքարը հանդիպել է Թուրքիայի նախագահ էրդողանի հետ և հայտնել, թե գիտի մարդու, ով կարող է օգնել վերականգնել ռուսների հետ հարաբերությունները: Նա նկատի է ունեցել հենց Չագլարին, ով 1990-ականներին եղել է երկրի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի նախարարներից մեկը, իսկ այժմ գործարարությամբ է զբաղվում Դաղստանում:

Հայտնվում է, որ Չագլարը ծանոթ է Դաղստանի նախագահի հետ, որն էլ իր հերթին հնարավորություն է ունեցել կապ հաստատել Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ:

Այս մասին իմանալով՝ Էրդողանը թույլ է տվել Աքարին  առաջարկել Չագլարին կապ հաստատել Ուշակովի հետ, ինչից հետո էլ նամակ ուղարկվեց Պուտինին, որով Էրդողանը ներողություն խնդրեց:

Նույն շարքից