Հասարակություն Միջազգային 

Ջենիֆեր Փսակի. ԱՄՆ-ին մտահոգում է Ռուսաստանի «Անտեյ-2500» համակարգերի տրամադրումն Իրանին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Միացյալ նահանգները կտրականապես դեմ են Ռուսաստանի կողմից Իրանին հրթիռային համակարգեր տրամադրելուն:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին, նշելով, որ Ռուսաստանը խախտում է ՄԱԿ- անվտանգության խորհրդի որոշումները:

 

«Մենք ողջունում ենք տվյալները, որով Ռուսաստանը մտադիր է Իրանին չտրամադրել C-300 հրթիռային համակարգերը, սակայն ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ռուսաստանը ցանկություն ունի Իրան առաքել  «Անտեյ-2500»  համակարգեր: Դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման կոպիտ խախտում է, քանի որ պատժամիջոցների պատճառով  արգելվում է զենքի վաճառքն Իրանին»,-ասել է Փսակին:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Իրանին պաշտոնապես առաջարկել է տրամադրել C-300 համակարգերի փոխարեն նրան տրամադրել «Անտեյ-2500» հրթիռային համակարգեր:

 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Ռոստեխ ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովը, նշելով, որ C-300 համակարգերն արդեն չեն արտադրվում, ուստի Իրանին առաջարկվել է «Անտեյ-2500» համակարգը:

 

2007թ.-ին Իրանի ու Ռուսաստանի միջեւ կնքվել էր C-300 համակարգերի առաքման պայմանագիրը, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան սահմանափակման հետեւանքով չեղյալ էր հայտարարվել Ռուսաստանի կողմից:

 

 

Նույն շարքից