Հասարակություն Միջազգային 

Ղազախստանն ու Ռուսաստանը բանակցում են տարածքների փոխանակման համար

analitik.am

Ռուսաստանի ու Ղազախստանի իշխանությունները բանակցություններ են վարում տերիտորիաների փոխանակության համար:

 

Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը առաջարկել է Ղազախստանին տրամադրել շրջանի հարավում գտնվող մի քանի հողատարածք: Փոխարենը նա խնդրել է  շրջանին տրամադրել Օմսկ- Ռուսկայա Պոլյանա ավտոխճուղու 10 կմ երկարություն ունեցող հատվածը:

Հատվածը գտնվում է Ղազախստանի տերիտորիայում ու անմիջականորեն մխրճված է Օմսկի շրջանի տարածքում:

Փոխանակման գործարքի նպատակն է շրջանի բնակչությանն ապահովագրել մեկուսացումից:

Տվյալ հատվածի բնակիչները հաճախ են մեկնում շրջկենտրոն՝ խախտելով ղազախստանյան սահմանապահ ռեժիմն կամ հայտնվում բյուրոկրատական ավելորդ քաշքշուկներում:

 

 

 

Նույն շարքից