Թուրքիան աչք է փակելու միգարցիոն խնդիրների կարգավորման համար ստորագրված համաձայանգրի կետերի վրա, եթե Եվրամիությունը չհայտնի օրը, թե երբ է Թուրքիայի քաղաքացիների համար չեղյալ համարվելու վիզային ռեժիմը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիկը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը վիզային ռեժիմի դյուրացման համար պահանջում է թուրքական իշխանություններից փոփոխություններ կատարել մասնավորապես հակաահաբեկչական օրենսդրության մեջ, ինչն անել Անկարան կտրականապես հրաժարվում է: