Հասարակություն Միջազգային 

Անհայտ անօդաչու սարքերը խախտել են գիշերային Փարիզի անդորրը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  Le Figaro ֆրանսիական պարբերականը, Փարիզի տեսարժան վայրերում նկատվել են մի քանի անօդաչու ինքնաթիռների ներկայությունը:

 

Անհայտ ծագում ունեցող անօդաչու սարքերը թռիչքներ են իրականացրել Փարիզում ԱՄՆ դեսպանատան, Էյֆելյան աշտարակի ու Համերաշխության հրապարակի շրջանում:

Ոստիկանների  անօդաչու սարքերի օպերատորների որոնման բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ:

 

Իրավապահների գնահատմամբ, թռիչքները կազմակերպված բնույթ են կրել ու հետապնդել որոշակի նպատակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անհայտ թռչող սարքեր էր նկատվել Ելիսեյլյան պալատի շրջանում, որոնց պատկանելիությունը նույնպես չի հաջողվել պարզել:

 

 

Նույն շարքից