Ականատեսների խոսքերով՝ Ռիո դե Ժանեյրոյում կրակել են Օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողների ավտոբուսի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ լուրջ վիրավորներ չկան: Միջադեպի արդյունքում երկու մարդ է տուժել:
Միևնույն ժամանակ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ հայտնի չէ, թե ինչով է կատարվել հարձակումը՝ հրազենայինո՞վ, թե՞ քարերով: