Հասարակություն 

Եղեգնաձորում մեղուները հարձակվել են ընտանիքի անդամների վրա

Օգոստոսի 9-ին, ժամը 23.18-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան նրբանցքի տներից մեկի մեղվի փեթակը տեղափոխելիս ընկել և բացվել է, ինչի հետևանքով մեղուները խայթում են տան անդամներին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մեղուների խայթոցից տուժել է 1975 թ. ծնված Հ. Մ.-ը:

Փրկարարները կարգավորել են փեթակը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 97 շենքի հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 147 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Նույն շարքից