Այսօր՝ օգոստոսի 10-ին, Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը: Բանակցությունների ընթացքում նրանք շոշափելու են մի շարք հարցեր, կփոխանակվեն կարծիքներով միջազգային և տարածաշրջանային խնդիրների մասով:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնում Պուտինի հրավերով:
Կրեմլը նաև նշել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են կարևորագույն հարցեր, որոնք վերաբերում են քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներին, ինչպես նաև եվրասիական ինտոգրացիոն գործընթացներին: