Թուրքիայի հարավ-արևելյան Դիյարբեքիր նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության անդամները հարձակվել են թուրք զինվորականների վրա, ինչի արդյունքում թուրքական կողմը երկու զոհ և երկու վիրավոր ունի, այս մասին հայտնում է Anadolu-ն:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ: Թուրք զինվորականներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում: