Հասարակություն 

Պռոշյան գյուղում տան տանիք է այրվել

Օգոստոսի 10-ին, ժամը 07.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.08-ին, մարվել՝ 08.22-ին: Այրվել են տանիքի փայտե և ապակեբամբակյա կառուցատարրերը՝ 6 քմ և կենցաղային իրեր՝ 8 քմ:

Նույն շարքից