Մարդը, ում ֆեյսբուքյան իր էջում հոլիվուդյան աստղ Դուեն Ջոնսը վախկոտ էր անվանել, Վին Դիզելն է: Այս մասին հայտնում է TMZ-ն՝ հղում անելով «Ֆորսաժ 8»-ի նկարահանման խմբում ունեցած իր աղբյուրին:
Հայտնվում է, որ երկու դերասանները գոյություն ունեցող հակասությունները քննարել են փակ դռների ետևում: Թե ինչ մասին է խոսվել, հայտնի չէ, սակայն նշվում է, որ ֆիլմի նկարահանումները կարող են կանգ առնել:
Թե կոնկրետ ինչ հակասություններ ունեն դերասանները չի հայտնվում, սակայն կան խոսակցությունները, որ Վին Դիզելը, ով ֆիլմի պրոդյուսերներից մեկն է, հաճախ է կայացնում որոշումներ, որոնք դուր չեն գալիս Դուեն Ջոնսին: