Արևմուտքը կարող է Թուրքիան կորցնել միայն իր սխալների պատճառով, այլ ոչ թե այն բանի համար, որ Անկարան լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Չինաստանի կամ Իսլամական աշխարհ հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն. «Եվրամիությունը լուրջ սխալներ է թույլ տալիս, այդ թվում նաև հեղաշրջման փորձի աջակցության մասով»,-ասել է նա:
Նշենք, որ հատկապես երեկ Պետերբուրգում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումից հետո մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ գրում են, որ Թուրքիան փոխում է իր քաղաքական կուրսը դեպի Ռուսաստան՝ հեռանալով Արևմուտքից և կրկին ցատկելով Պուտինի գիրկը: