Քաղաքական 

Վաղը Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնոմ է Ռուսաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը՝ օգոստոսի 11-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը օգոստոսի 11-ից 12-ը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։

Նույն շարքից