Հասարակություն 

ԱՄՆ-ը 3 մլն դոլար է խոստացել ռուս ցանցահենին բռնելու դիմաց

analitik.am

 

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ փնտրում են ռուս ցանցահեն Եվգենի Բոգաչովին, ով կասկածվում է մի շարք կիբերհանցագործությունների մեջ,  և նրան բռնողին պարգևավճար են խոստացել: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, նրա մասին տեղեկության դիմաց ամերիկյան արդարադատությունը պատրաստ է վճարել մինչև 3 մլն դոլար:


Ըստ տեղեկությունների՝ Բոգաչովը կապ ունի Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող կիբերհանցագործ խմբի հետ, որը ստեղծել և տարածել է ցանցահենային ծրագրեր, որոնք պատճառել են ավելի քան 100 մլն դոլարի վնաս: ԱՄՆ հատուկ ծառայությունների գնահատականներով՝ վարակվել են ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիոն համակարգիչներ:

Նույն շարքից