Բելգիացի ձյուդոյիստ Դիրկ վան Թիխելտը հարձակման է ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում՝ մի քանի հարված ստանալով դեմքին:
Ինչպես հայտնում է Sportza.be-ը, մարզիկը ծեծի է ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է վերադարձնել ընկերոջ գողացված բջջայինը:
Ավելի ուշ բելգիացին դիմել է ոստիկանությանը և բժիշկներին: Նրա մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Իսկ բռնե՞լ են գողերին, թե՝ոչ, հայտնի չէ: