Պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության մասով Թուրքիայի մտադրությունն ուղղված չէ ՆԱՏՕ-ի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Այն, որ երկու երկրները մտադիր են համագործակցել պաշտպանական ոլորտում, հայտարարեցին Պուտինն ու Էրդողանը երեկ տեղի ունեցած հանդիպումից հետ:
«Պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին որոշումը քայլ չէ, որն ուղղված է ՆԱՏՕ-ի դեմ: ՆԱՏՕ-ի անդամ երկրներ կան, որոնք պաշտպանական ոլորտում համագործակցում են այլ երկրների հետ»,-հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիան հիմա մտադիր է ստեղծել իր սեփական պաշտպանական համակարգը, որը հիմնված է լինելու տեխնոլոգիաների և այլ երկրների հետ համագործակցության վրա: