Հասարակություն 

Ձյան պատճառով ՀՀ որոշ հատվածներում ավտոմեքենաներն արգելափակվել են

analitik.am

Փետրվարի 24-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Ջերմուկ ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակինշի ավտոմեքենան խափանվել է և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ՈւԱԶ մակնիշի 34 VD 033 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի տեղափոխել են Վայք-Սարավան ավտոճանապարհի 10-րդ կմ (Ջերմուկի խաչմերուկ), որտեղից հարազատները նրանց տեղափոխել են Ջերմուկ քաղաք:

***



Փետրվարի 24-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 SP 865 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):

***


Փետրվարի 24-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ տառերի պուրակի մոտակայքում, «Մազդա 6» մակինշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Աշտարակ-Ապարան 15-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Մազդա-6» մակնիշի 05 SO 655 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նույն շարքից