Օգոստոսի 10-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Աշտարակ քաղաքի ակադեմիայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է «Wolksvagen GOLF» մակնիշի (վարորդ Կ. Գ.) 32 LT 230 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: